Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
01.11.2019 | 01:14

(Նախորդ մասը)

ՀՀՇ-ն պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում է հետևյա­լը. «Մեր շար­ժումն ուղղ­ված չէ որևէ ժո­ղովր­դի դեմ: Մեր սկզ­բունքն է՝ խա­ղաղ ու հա­մե­րաշխ ապ­րել հարևան բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի հետ: Բայց մենք հա­մոզ­ված ենք, որ խա­ղա­ղու­թյու­նը և հա­մե­րաշ­խու­թյու­նը ա­մուր են լի­նում միայն այն դեպ­քում, երբ հիմն­վում են ար­դա­րու­թյան վրա, երբ չեն ոտ­նա­հար­վում ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րը: Մեր շարժ­ման ա­ռաջ­նա­հերթ նպա­տա­կը ե­ղել և մնում է Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի վե­րա­միա­վո­րու­մը: Մենք մտա­դիր ենք հաս­նել այն բա­նին, որ Հայ­կա­կան ՍՍՀ և ՍՍՀՄ Գե­րա­գույն սո­վետ­ներն ըն­դու­նեն 1915 թ. հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան փաս­տը և դի­մեն Միա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյա­նը՝ այդ փաս­տը ճա­նա­չե­լու պա­հան­ջով՝ ապ­րի­լի 24-ը Հա­յաս­տա­նում պետք է հայ­տա­րար­վի Մեծ ե­ղեռ­նի զո­հե­րի հի­շա­տա­կի օր»:

1989 թ. նո­յեմ­բե­րի 4-7-ին Երևա­նում տե­ղի ու­նե­ցավ ՀՀՇ հիմ­նա­դիր հա­մա­գու­մա­րը, ո­րի աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցեց ա­վե­լի քան հա­զար պատ­վի­րակ Հա­յաս­տա­նից և Ար­ցա­խից, ինչ­պես նաև սփյուռ­քա­հայ տար­բեր հա­մայնք­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Հա­մա­գու­մա­րին ներ­կա էին նաև Ս. Գ. Հա­րու­թյու­նյա­նը և Մի­նիս­տր­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ Վլա­դի­միր Սու­րե­նի Մար­գա­րյան­ցը: Հա­մա­գու­մա­րի աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում, ինչ­պես նա­խա­գա­հու­թյան ան­դամ­նե­րը, այն­պես էլ դահ­լի­ճում նս­տած պատ­վի­րակ­նե­րը, խայ­տա­ռակ ա­նա­մոթ պա­հե­ցին ի­րենց, ծաղ­րե­լով Վ. Ս. Մար­գա­րյան­ցի չտի­րա­պե­տե­լը հա­յոց լեզ­վին՝ թույլ չտա­լով նրան հաշ­վե­տու լի­նել «ժո­ղովր­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի» առջև կա­տա­րած աշ­խա­տան­քի մա­սին:


Հա­մա­գու­մա­րը հայ­տա­րա­րեց «ազ­գա­յին-լի­բե­րալ» (ըստ էու­թյան՝ ազ­գայ­նա­կան) «հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կազ­մա­կեր­պու­թյան» ստեղծ­ման մա­սին՝ «Ղա­րա­բաղ կո­մի­տեի» ղե­կա­վա­րու­թյամբ, որն ըստ էու­թյան կա­ռա­վար­վում էր «ե­ռա­պե­տու­թյան» կող­մից (Լևոն Տեր-Պետ­րո­սյան, Վազ­գեն Մա­նու­կյան, Բաբ­կեն Ա­րարք­ցյան), ո­րին են­թարկ­վում էր «Կո­մի­տեի» ան­դամ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը:


Ինք­նըս­տին­քյան հա­մե­մա­տու­թյան եզ­րեր են ա­ռա­ջա­նում ե­րիտ­թուր­քա­կան «Միա­ցում և զար­գա­ցում» («Իթ­թի­հաթ վը թե­րաք­քի») կու­սակ­ցու­թյան հետ, ո­րը նույն­պես ղե­կա­վա­րում էր «Կո­մի­տեն», ո­րը գլ­խա­վո­րում էր «ե­ռա­պե­տու­թյու­նը»՝ Թա­լեաթ փա­շա, Էն­վեր փա­շա և Ջե­մալ փա­շա: Թա­լեա­թի գլ­խա­վո­րած «ե­ռա­պե­տու­թյու­նը» ի­րա­կա­նաց­րեց 1915-1918 թթ. Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան կազ­մա­կեր­պու­մը և ի­րա­գոր­ծու­մը: Հա­մե­մա­տու­թյունն ա­ռա­ջա­նում է ոչ պա­տա­հա­կան, քա­նի որ «Կո­մի­տեի» «ե­ռա­պե­տու­թյան» իշ­խա­նու­թյան գա­լով՝ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ սկս­վեց հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան գոր­ծըն­թաց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում:


Հայտ­նի ճշ­մար­տու­թյուն է. «Ե­թե Աստ­ված ցան­կա­նում է ոչն­չաց­նել մար­դուն, ա­պա նրան զր­կում է բա­նա­կա­նու­թյու­նից»: Այդ ճշ­մար­տու­թյա­նը հետևե­լով, կա­րե­լի է կան­խագ­րել. «Ե­թե որևէ մե­կը (կազ­մա­կեր­պու­թյուն, պե­տու­թյուն, իշ­խա­նու­թյուն) ցան­կա­նում է ազգ ոչն­չաց­նել, նա ա­ռա­ջին հեր­թին ոչն­չաց­նում է այդ ազ­գի ընտ­րա­նին»: Նման ձևով վար­վեց ե­րիտ­թուր­քե­րի «Կո­մի­տեն»: 1915 թվա­կա­նին մորթ­վեց հայ­կա­կան է­լի­տա­յի շուրջ 600 ներ­կա­յա­ցու­ցիչ, ո­րից հե­տո ե­րիտ­թուր­քերն ան­ցան ցե­ղաս­պա­նու­թյան ան­մի­ջա­կան ի­րա­գործ­մա­նը՝ 1915-1918 թթ. ըն­թաց­քում պլա­նա­վոր­ված ոչն­չաց­նե­լով ա­վե­լի քան մեկ և կես մի­լիոն հա­յե­րի՝ ի­րենց պատ­մա­կան բնօր­րա­նում:


1918-1923 թվա­կան­նե­րին հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը շա­րու­նա­կեց «քե­մա­լա­կան» Թուր­քիան՝ տրոց­կիա-է­սե­ռա­կան Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նի ան­մի­ջա­կան օգ­նու­թյամբ:
1990 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 23-ին Հայ­կա­կան ՍՍՀ Գե­րա­գույն խոր­հուր­դը ըն­դու­նեց պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը նշա­նա­վո­րող «Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան հռ­չա­կա­գի­րը»: Պե­տա­կան «ան­կախ» կազ­մա­վո­րու­մը, շա­րու­նա­կե­լով մնալ ՍՍՀՄ կազ­մում, հռ­չակ­վեց որ­պես «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն»: Այս­տեղ պետք է խոս­տո­վա­նել, որ տվյալ «Հռ­չա­կա­գի­րը», ինչ­պես հե­տա­գա­յում պարզ դար­ձավ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նոր իշ­խա­նու­թյան ստեղ­ծած միակ ճշ­մա­րիտ և գրա­գետ փաս­տա­թուղթն էր:
1991 թ. մար­տի 17-ին ՀՀՇ-ն խո­չըն­դո­տեց «ՍՍՀՄ-ը պահ­պա­նե­լու մա­սին» հան­րաք­վեի անց­կաց­մա­նը:


Այս­պես կոչ­ված «Ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի պե­տա­կան կո­մի­տեից» (թԽկճ) հե­տո, ո­րը գո­յատևեց 1991 թ. օ­գոս­տո­սի 19-ից մինչև 22-ը, նույն թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 21-ին անց­կաց­վեց հան­րաք­վե «ՍՍՀՄ կազ­մից դուրս գա­լու և ան­կախ պե­տա­կա­նու­թյուն հաս­տա­տե­լու մա­սին»: Ընտ­րա­կան ի­րա­վունք ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը դրա­կան պա­տաս­խա­նեց այդ հար­ցին:


1991 թ. սեպ­տեմ­բե­րի 23-ին Հա­յաս­տա­նի Գե­րա­գույն խոր­հուր­դը հռ­չա­կեց ան­կա­խու­թյուն, թեև ձևա­կա­նո­րեն Հա­յաս­տա­նը մնաց ՍՍՀՄ կազ­մում մինչև նրա փլու­զու­մը 1991 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 26-ին: Նույն տա­րում Հա­յաս­տա­նը ան­դա­մագր­վեց ան­կախ պե­տու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը (ԱՊՀ): 1992 թվա­կա­նին Հա­յաս­տա­նը ըն­դուն­վեց ՄԱԿ:
1991 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 17-ին, ինք­նիշ­խա­նու­թյան և ան­կա­խու­թյան գա­ղա­փար­նե­րի զգաց­մուն­քա­յին ըն­կա­լում­նե­րի հա­մա­ժո­ղովր­դա­կան ոգևո­րու­թյան ա­լի­քի վրա, Լևոն Հա­կո­բի Տեր-Պետ­րո­սյա­նը, ձայ­նե­րի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյամբ, ըն­տր­վեց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գահ:


Այդ պա­հից սկս­վեց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցը: (Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը հե­տա­գա­յում շա­րու­նա­կե­ցին երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րը. հա­մա­պա­տաս­խա­նա­բար՝ Ռո­բերտ Սեդ­րա­կի Քո­չա­րյա­նը և Սերժ Ա­զա­տի Սարգ­սյա­նը, ո­րոնք Հա­յաս­տա­նում հայ­տն­վե­ցին Լևոն Տեր- Պետ­րո­սյա­նի խնա­մա­կա­լու­թյամբ, սա­կայն այդ մա­սին՝ ա­վե­լի ուշ):
Տե­ղա­կան բնակ­չու­թյան նկատ­մամբ նման վե­րա­բեր­մունք, ի­հար­կե, գոր­ծադր­վում էր ՍՍՀՄ ամ­բողջ տա­րած­քում, սա­կայն Երևա­նի պա­րա­գա­յում այն ու­ներ հա­տուկ, ոչն­չաց­նող նշա­նա­կու­թյուն, քա­նի որ լայն զանգ­ված­նե­րի վրա ներ­գոր­ծու­թյունն ի­րա­կա­նաց­վում էր հաշ­վի առ­նե­լով հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան հա­մա­ղետ­նե­րը՝ XIX դա­րա­վեր­ջին-XX դա­րաս­կզ­բին ապ­րած սար­սա­փե­լի ցե­ղաս­պա­նու­թյու­նը, ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել, «հա­մայն քա­ղա­քա­կիրթ մարդ­կու­թյան» աչ­քի ա­ռաջ: Ա­վե­լին, հայ ժո­ղովր­դի ան­ցյա­լի պատ­մա­կան հի­շո­ղու­թյա­նը գու­մար­վե­ցին ցե­ղաս­պա­նու­թյան նոր փաս­տեր «եղ­բայ­րա­կան» Ադր­բե­ջա­նի տա­րած­քում, երբ կո­տո­րե­ցին հա­յե­րին Սում­գա­յի­թում, Կի­րո­վա­բա­դում և Բաք­վում (ՍՍՀՄ իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ ա­նա­չառ գնա­հա­տա­կան չտ­վե­ցին այդ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րից ոչ մե­կին):


Երևա­նի (երևա­նյան է­լի­տա­յի) ոչն­չաց­ման հա­մար, որ­պես օգ­նող գոր­ծիք, հիմք հան­դի­սա­ցավ Սվետ­լա­նա Վլա­դի­մի­րի Լու­րյեի «Պատ­մա­կան ազ­գա­բա­նու­թյուն» մե­նագ­րու­թյան մեջ մշակ­ված գի­տա­կան վեր­լու­ծու­թյու­նը, ո­րը հրա­տա­րակ­վեց «Բաց հա­սա­րա­կու­թյան» (Սո­րո­սի հիմ­նադ­րամ) ինս­տի­տու­տի ա­ջակ­ցու­թյամբ:


Սվետ­լա­նա Լու­րյեի մա­սին տե­ղե­կատ­վու­թյու­նից (պահ­պա­նե­լով ուղ­ղագ­րու­թյու­նը և կե­տադ­րու­թյու­նը). «1981-ին ար­դեն դար­ձել է հա­մոզ­ված հա­կա­սո­վե­տա­կան… փոր­ձել է ընդ­հա­տա­կյա տպա­րան հիմ­նել իր ա­մա­ռա­նո­ցում, բայց ո­չինչ չի ստաց­վել… 1984-ին ա­վար­տել է ժուռ­ֆա­կը, դիպ­լո­մը պաշտ­պա­նե­լով ժուռ­նա­լիս­տի­կա­յի պատ­մու­թյու­նից, նվիր­ված Ա­պոլ­լոն Գրի­գորևին… 1987- Լե­նինգ­րա­դում «ոչ ֆոր­մալ շարժ­ման» ան­դամ, մաս­նա­վո­րա­պես «Անգ­լե­տե­րի պաշտ­պա­նու­թյան» Լե­նինգ­րա­դի «Պե­րեստ­րոյ­կա» ա­կում­բի ան­դամ: Ա­կում­բի կազ­մում էին Ա. Չու­բայ­սը, Ա. Իլ­լա­րիո­նո­վը, Բ. Լվի­նը, Մ. Սա­լյեն և լի­բե­րալ տն­տե­սա­կան և ժո­ղովր­դա­վա­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ու­րիշ կո­րի­ֆեյ­ներ: Նույն 1987-ին նա­խա­ձեռ­նում է ա­ռա­ջին գի­տա­կան փոր­ձը՝ մշա­կել բա­րո­յա­գի­տա­կան գի­տակ­ցու­թյան տի­պա­բա­նու­թյու­նը»։ Այ­նու­հետև Ս. Լու­րյեն «…տե­ղա­վոր­վում է Էս­տո­նիա­յի ա­պա­գա պրե­միեր Է. Սաա­վի­սաա­րի հիմ­նած «Մայ­նոր-Նևա» խոր­հր­դատ­վա­կան փոքր ձեռ­նար­կու­թյու­նում, ո­րում, մի­նիստ­րու­թյուն­նե­րից մե­կի պատ­վե­րով, զբաղ­վել է Լե­նինգ­րա­դի մար­զի ՋԷԿ-ի «խնդ­րա­հա­րույց դաշ­տե­րի» պար­զա­բան­մամբ, ա­պա մի­ջէթ­նիկ կոնֆ­լիկտ­նե­րի լուծ­ման մո­դել­նե­րի մշակ­մամբ: Այդ կերպ ձեռք բեր­վե­ցին ի­րա­վի­ճա­կի վեր­լու­ծու­թյան ա­ռա­ջին հմ­տու­թյուն­նե­րը, ո­րոնք հե­տա­գա­յում վճ­ռո­րոշ դեր ու­նե­ցան հա­յաս­տա­նյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյան գոր­ծում»:

III. ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ՌԵԼ­ՍԵ­ՐԻ ՎՐԱ
1988 թ. Լու­րյեն «ծա­նո­թա­նում է հայ­կա­կան ոչ ֆոր­մալ­նե­րի հետ» և տե­ղե­կա­նում «Ղա­րա­բա­ղյան հար­ցի և նրա շուրջ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի» մա­սին, ակ­տիվ շփում­ներ ու­նե­նում հայ «է­մի­սար­նե­րի» հետ, մաս­նակ­ցում հա­յե­րի հան­րա­հա­վաք­նե­րին և ցույ­ցե­րին, բազ­մա­թիվ բա­րե­կամ­ներ ձեռք բե­րում հա­յե­րի շր­ջա­նում, աս­տի­ճա­նա­բար դառ­նում Լե­նինգ­րա­դի հայ հա­մայն­քի ան­դամ՝ հայ ե­րի­տա­սար­դու­թյան «ազ­գա­յին դաս­տիա­րա­կու­թյան» պա­տաս­խա­նա­տու: Այդ հանձ­նա­ռու­թյամբ կազ­մա­կեր­պում է Հա­յաս­տա­նի պատ­մու­թյա­նը նվիր­ված դա­սա­խո­սու­թյուն­ներ, փոր­ձում կազ­մա­վո­րել հայ ու­սա­նո­ղա­կան հայ­րե­նակ­ցա­կան միու­թյուն: Ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցում է «Ղա­րա­բաղ» կո­մի­տեի ա­ռաջ­նորդ­նե­րի ա­զատ ար­ձակ­ման ար­շա­վին՝ գրում է կո­չեր, հղում բո­ղո­քի նա­մակ­ներ… 1989 թ. մա­յի­սին Սվետ­լա­նան եր­կու ան­գամ այ­ցե­լում է Հա­յաս­տան, այն­տեղ, ընդ­հա­նուր առ­մամբ, անց­կաց­նում եր­կու­սու­կես ա­միս: Այդ ըն­թաց­քում հա­րա­բե­րու­թյուն­ներ է հաս­տա­տում ղա­րա­բա­ղյան շարժ­ման ա­ռաջ­նորդ­նե­րի մեծ մա­սի հետ, փոր­ձում է հաս­կա­նալ՝ ի վեր­ջո ի՞նչ է կա­տար­վում Հա­յաս­տա­նում: Այդ ժա­մա­նակ Սվետ­լա­նան, միակ ան­գամն իր կյան­քում, այ­ցե­լում է Ղա­րա­բաղ, տես­նում է ճա­նա­պար­հա­յին ու­ղե­կալ­ներ, ներ­քին զոր­քեր, ո­րոնք փոր­ձում են ոչ այն է կար­գա­վո­րել, ոչ այն է սադ­րել ի­րա­վի­ճա­կը: Այդ ուղևո­րու­թյու­նը շր­ջա­դար­ձա­յին է դառ­նում նրա քա­ղա­քա­կան աշ­խար­հա­յաց­քում. Հա­յաս­տա­նի ի­րա­դար­ձու­թյուն­ներն, ա­ռա­ջին հեր­թին, ըն­կալ­վում են որ­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խաղ, որ­տեղ մար­դիկ հազ­վա­դեպ են մինչև վերջ գի­տակ­ցում ի­րենց դե­րա­կա­տա­րու­թյու­նը, երկ­րոր­դը՝ այն­տեղ ապ­րող­նե­րի մեջ ա­ռա­ջա­նում է կայս­րու­թյան փլուզ­ման ա­նի­մաս­տու­թյան և վնա­սա­կա­րու­թյան ըն­կա­լում: «Աղ­ջիկս, իսկ մեզ պե՞տք է այս ա­մե­նը»,- ա­սել է այն ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի ա­մե­նաազ­դե­ցիկ ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կը: «Մե­կու­կես ժամ տևած հան­դի­պու­մը նրա հետ ինձ վե­րա­ծեց իս­կա­կան իմ­պե­րիա­լիս­տու­հու»:


Հա­յաս­տա­նում անց­կաց­րած ա­միս­նե­րը ամ­բող­ջո­վին ներ­քա­շե­ցին նրան հայ­կա­կան գոր­ծե­րի մեջ, այն­պես որ վե­րա­դառ­նա­լով Պի­տեր, նա շա­րու­նա­կեց շփ­վել գլ­խա­վո­րա­պես հա­յե­րի հետ:
ՍՍՀՄ ԳԱ սո­ցիո­լո­գիա­յի ինս­տի­տու­տի Լե­նինգ­րա­դի նո­րա­բաց մաս­նա­ճյու­ղի տնօ­րեն Բ. Մ. Ֆիր­սո­վի հրա­վե­րով, 1989 թ. Սվետ­լա­նան աշ­խա­տան­քի է անց­նում կրտ­սեր գի­տաշ­խա­տո­ղի պաշ­տո­նում: Մեկ տա­րի անց նա հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում զբաղ­վե­լու իր ա­ռա­ջին մե­նագ­րու­թյան՝ «Ա­վան­դա­կան գի­տակ­ցու­թյան փո­խա­կեր­պու­թյուն­նե­րը» պլա­նա­յին աշ­խա­տան­քով:
Գի­տա­կան աշ­խա­տան­քին զու­գըն­թաց և, փլուզ­վող Միու­թյան մեջ հայ­տն­ված բո­լո­րի նման փոր­ձե­լով ինչ-որ կերպ գո­յատևել, նա շա­րու­նակում է հայ­կա­կան ո­դի­սա­կա­նը: 1990 թ. Սվետ­լա­նան ա­կա­նա­տես է դառ­նում, թե ինչ­պես են ի­րա­կա­նու­թյուն դառ­նում նա­խորդ տար­վա իր բո­լոր քա­ղա­քա­կան կան­խա­տե­սում­նե­րը՝ Բաք­վի ջար­դեր (այդ օ­րե­րը նա գի­շեր-ցե­րեկ անց է կաց­րել փախս­տա­կան­նե­րի ըն­դուն­ման շտա­բում), «հա­յե­րի կող­մից Նա­խիջևա­նը գրա­վե­լու մի­տում, սո­վե­տա­կան զոր­քե­րի կող­մից հա­յե­րի դեմ մղ­վող փաս­տա­ցի պա­տե­րազմ Ղա­րա­բա­ղում»:
(շա­րու­նա­կե­լի)

Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ