Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իսկ ի՞նչ էր ա­նում Սար­հատ Պետ­րո­ս­յա­նը կո­ռուպ­ցիա­յի «դեմն առ­նե­լու» հա­մար

Իսկ ի՞նչ էր ա­նում Սար­հատ Պետ­րո­ս­յա­նը կո­ռուպ­ցիա­յի «դեմն առ­նե­լու» հա­մար
05.11.2019 | 00:22

Թեև Կա­դաստ­րի կո­մի­տեի ար­դեն նախ­կին ղե­կա­վար Սար­հատ Պետ­րո­սյանն իր հրա­ժա­րա­կա­նի տեքս­տում պն­դում էր, թե հոգ­նել է կո­ռում­պաց­ված թայ­ֆա­յա­կա­նու­թյու­նից, սա­կայն, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում նա գրե­թե ո­չինչ չի ա­րել կո­ռուպ­ցիա­յի ու ա­նօ­րի­նա­կա­նու­թյան «դեմն առ­նե­լու» հա­մար։


«Ա­պօ­րի­նի ձևով մարդ­կանց ձեռ­քից վերց­ված, կա­րե­լի է ա­սել, բռ­նի ու­ժով խլ­ված հո­ղե­րի հար­ցով մեծ թվով քա­ղա­քա­ցի­ներ են դի­մել Կա­դաստ­րի կո­մի­տե, հան­դի­պել ան­ձամբ Սար­հատ Պետ­րո­սյա­նի հետ, սա­կայն վեր­ջինս որևէ կերպ այդ մարդ­կանց հար­ցին ըն­թացք ու լու­ծում չի տվել: Ջանք չի գոր­ծադ­րել, որ կա­դաստ­րա­յին քար­տե­զում և կեղծ­ված փաս­տաթղ­թե­րում ինչ-որ բան փոխ­վի»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը: Ան­հաս­կա­նա­լի է, թե Սար­հատ Պետ­րո­սյա­նի պաշ­տո­նա­վար­ման ժա­մա­նակ ինչ հիմ­քով է աշ­խա­տան­քից ա­զատ­վել կո­մի­տեի վե­րահս­կո­ղու­թյան վար­չու­թյան պե­տը, որ բա­րե­խիղճ ու սր­տա­ցավ աշ­խա­տո­ղի վար­կա­նիշ ու­ներ։ «Վար­չու­թյան պե­տին աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու ի­րա­կան պատ­ճա­ռը մինչ այս պահն էլ ան­հաս­կա­նա­լի է բո­լո­րին, բայց այն, որ նա օգ­նում էր բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րին ու ճշգ­րիտ փաս­տաթղ­թեր տրա­մադ­րում, փաստ է»,- հա­վաս­տիաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 9039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ