Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.12.2019 | 00:09
Ան­վերջ ու ան­վերջ զարթ­նող ցա­վե­րից,
Ես ար­ցունք­նե­րի ու­լունք եմ հյու­սում
ՈՒ գցում վիզս,
Որ­պես­զի տես­նես, Տե՛ր իմ սի­րա­սուն,
Որ հաշտ եմ Քեզ հետ։
ՈՒ գի­տեմ, որ Դու ում շատ ես սի­րում,
Միշտ շատ ես ծե­ծում...
Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ
Դիտվել է՝ 4603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ