Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.01.2020 | 00:02
Լույսդ կա­թում է ու­սե­րիս վրա,
Թախ­կած հո­գուս մեջ,
Մե­ռած կա­րո­տի թե­լե­րը մեղ­միկ,
Լույ­սի հպու­մից հատ-հատ ար­ձակ­վում,
Ա­ղոթք են դառ­նում:
Լույ­սիդ ձեռ­նե­րը քնք­շու­թյամբ ան­հուն
Հուն­ցում են դրանք ու ՍԵՐ դարձ­նում,
Որ ան­դունդ­նե­րը ներքև չքա­շեն
Կա­վե ոտ­ներս`ցա­վից երկ­տակ­ված:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 3772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ