ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դեռ չսկ­սած ար­դեն ի­րար «ու­տում» են

Դեռ չսկ­սած ար­դեն ի­րար «ու­տում» են
07.02.2020 | 01:02
Զար­մա­նա­լի ազգ ենք։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյուն գա­լուց հե­տո գրե­թե ա­մեն օր քն­նար­կում­նե­րի ծի­րում էր այն, որ իշ­խա­նու­թյա­նը հա­կակշ­ռող ընդ­դի­մու­թյուն չի ստեղծ­վում, չկա, չի ձևա­վոր­վում։ Հի­մա էլ պարզ­վում է, որ ո­րոշ ու­ժեր փոր­ձում են այս հար­ցում հա­մախմ­բում ի­րա­կա­նաց­նել, բայց նույն ընդ­դի­մա­դիր հատ­վա­ծից ար­դեն խան­գա­րող­ներ կան։
Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, այս օ­րե­րին ընդ­դի­մա­դիր ո­րոշ թևե­րի շր­ջա­նում սկս­վել է ակ­տիվ պայ­քար՝ դաշ­տը նոր դեմ­քե­րի, ու­ժե­րի չթող­նե­լու հա­մար։ Կա­րապ-խեց­գե­տին-գայ­լա­ձուկ ե­ռյա­կի պես ա­մեն մե­կը փոր­ձում է ի­րե­նով ծած­կել ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դիր հատ­վա­ծը։ Ի դեպ, նրանց չի էլ հե­տաք­րք­րում, որ հին դեմ­քե­րը և ու­ժե­րը հան­րա­յին վս­տա­հու­թյան խն­դիր ու­նեն։ Ոչ մե­կը չի փոր­ձում զի­ջել, աս­պա­րե­զը թող­նել։ «Ոչ ոք չի ու­զում տա­նուլ տալ, բո­լորդ էլ վերց­նել եք ու­զում. բո­լո­րի­նը` ինձ, ի­մը՝ ինձ, նրա­նը՝ ինձ, քո­նը՝ ինձ։ Մա­զա­լու են մար­դիկ»,- կա­սեր հայտ­նի ֆիլ­մի նույն­քան հայտ­նի հե­րո­սը, ո­րը պատ­կե­րա­վոր բնու­թագ­րում է մեր այ­սօր­վա վի­ճա­կը։ Իս­կա­պես «մա­զա­լու» են այս ընդ­դի­մա­դիր­նե­րը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ