Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշխարհում կորոնավիրուսի դեմ 70 տեսակի պատվաստանյութ է մշակվում

Աշխարհում կորոնավիրուսի դեմ 70 տեսակի պատվաստանյութ է մշակվում
18.04.2020 | 11:51

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկցնում է, որ այս պահին կորոնավիրուսի դեմ ավելի քան 70 պատվաստանյութ է մշակվում, դրանցից սակայն երեքն են միայն, որ փորձարկվում են մարդկանց վրա: Այս մասին տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից:


«Առավել զարգացած է Հոնկոնգի «CanSino Biologics Inc» ընկերության և Պեկինի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի կողմից ներկայացված փորձարարական պատվաստանյութը: Մարդկանց վրա փորձարկվող մյուս երկու պատվաստանյութերը մշակվել են ամերիկյան դեղագործական «Moderna Inc»-ի և «Inovio Pharmaceuticals Inc»-ի կողմից»,- գրում է Lenta.ru-ն:


Հիշեցնենք, որ դեռևս մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում վիրուսից մահացածների թիվը հատել է 100 հազարի շեմը

Դիտվել է՝ 4947

Մեկնաբանություններ