Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Միքայել Մինասյանը՝ ՀՀ-ում ադամանդի ապօրինի բիզնեսի և ոստիկանության հերքման մասին

Միքայել Մինասյանը՝ ՀՀ-ում ադամանդի ապօրինի բիզնեսի և ոստիկանության հերքման մասին
21.06.2020 | 16:10

Ոստիկանությունը հերքում է մի բան, ինչը ես չեմ ասել՝ ֆեյսբուքյան իր էջում ասաց Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով ադամանդի ապօրինի բիզնեսի և դրա վերաբերյալ ոստիկանության հերքման տեսանյութին։

«Հիշում եք չէ, որ Նիկոլ Փաշինյանը ինքնամոռաց գնաց, բացեց այդ գործարանը։ Հետո մենք բոլորս իրար հետ հասկացանք, որ Հայաստանից արտահանվել է 20 մլրդ դրամի ադամանդ, որից հետո օրեր առաջ ոստիկանությունը, անկասկանալի ֆիլմով ըստ իրենց հերքում է իմ պատմություն է։ Չհասկացա, դուք ի՞նչն եք հերքում։ Դուք հերքում եք մի բան, որը ես չեմ ասել։ Դուք ասում եք՝ և այսպիսով, Միքայել Մինասյանի ասածը, որ այս, այս և վերջում՝ Հայաստանից չի արտահանվել օրինական ադամանդ։ Սիրելիներս, ես չեմ ասել, որ դա անօրինական արտահանում է, ես ասել եմ, որ դա անօրինական ադամանդ է»,- ասաց դեսպանը։ Միքայել Մինասյանի խոսքով՝ ՀՀ-ում չկա 1400 ադամանդ մշակող, որոնք կարող էին 2020-ի առաջին 3 ամիսներին 20 մլրդ դրամի ադամանդ մշակել․ «Չկա, և դուք դա չեք հերքում։ Եվ ինչ-որ թվեր դուք ասում եք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված, դա չի նշանակում, որ մենք հավատում ենք։ Մենք էշ և գիժ չենք, դուք եք մեզ դրել գժի տեղ, և մենք գիտենք, որ դուք եք գիժը»,- նշեց նա։

Դիտվել է՝ 3405

Մեկնաբանություններ