Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ռուբեն Ռուբինյան. Այս օրը կարող է էապես ու ընդմիշտ փոխել ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում

Ռուբեն Ռուբինյան. Այս օրը կարող է էապես ու ընդմիշտ փոխել ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում
01.10.2020 | 13:20

Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է.

«Այս օրը բեկումնային էր դիվանագիտական առումով։ Մեր պրոակտիվության շնորհիվ թուրքական մասնակցությունը պատերազմում և թրքամետ վարձկանների ներկայությունը ռազմական գոտում փաստացի ճանաչվեցին միջազգային մամուլի և հիմնական ուժային կենտրոնների կողմից։
Սա կարող է էապես ու ընդմիշտ փոխել ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում՝ դրանից բխող բազմաթիվ ռիսկերով ու հնարավորություններով մեզ համար։ Պիտի օգտվենք։ Ու հաղթենք»:

Դիտվել է՝ 2867

Մեկնաբանություններ