Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վրաստանը հերքել է քաղաքացիական չվերթներով ռազմական բեռնափոխադրումները Հայաստան և Ադրբեջան

Վրաստանը հերքել է քաղաքացիական չվերթներով ռազմական բեռնափոխադրումները Հայաստան և Ադրբեջան
13.10.2020 | 21:33

Վրաստանի տարածքով ռազմական նշանակության բեռների տարանցումը Հայաստան և Ադրբեջան արգելված է, օդային տարածքը բաց է միայն հումանիտար և առևտրային նպատակներով թռիչք իրականացնող ինքնաթիռների համար՝ հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, գրում է newsgeorgia.ge կայքը:

«Մենք ևս մեկ անգամ ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում։ Ըստ փաստաթղթերի, որն ունի Վրաստանը, թռիչքները, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, կրում են միայն հումանիտար և քաղաքացիական բնույթ և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին»,- հայտարարել է նա և շահարկում է որակել որոշ լրատվամիջոցների հրապարակումները, որ Վրաստանի տարածքով քաղաքացիական չվերթների անվան տակ ռազմական բեռնափոխադրումներ են իրականացվում: Նա նաև հավելել է, որ Վրաստանը նախկինի պես կատարում է իր միջազգային պարտավորությունները՝ կապված օդային միջանցքով հումանիտար բեռների բացթողման հետ, սակայն, եթե որևէ փոխադրող չարաշահի, Վրաստանի արձագանքը կլինի համապատասխան և խախտողը կպատասխանի միջազգային իրավունքին համապատասխան:

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ