Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Սասուն Միքայելյան. Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի

Սասուն Միքայելյան. Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի
22.10.2020 | 13:13

«Հրապարակը» գրում է.

«ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը բուժումը ստանում է «Էրեբունի» հիվանդանոցում․ մեր լրագրողին հայտնել է Հրազդանի նախկին փոխքաղաքապետ, «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Մի քանի օր առաջ Միքայելյանը վիրավորվել էր ռազմաճակատում, երեկ երկրորդ վիրահատությունն է տարել, սակայն բժիշկներին չի հաջողվել մարմնի մեջ եղած բեկորներն ամբողջությամբ հանել: Ինքը՝ Սասուն Միքայելյանը, անգամ հումոր է անում․ «Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի»։

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ