Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

«Լրտեսական սկանդալը» կարող է հարվածել ռուս-թուրքական գազային հարաբերություններին

«Լրտեսական սկանդալը» կարող է հարվածել ռուս-թուրքական գազային հարաբերություններին
23.10.2020 | 22:24

Անկարան և Մոսկվան ցանկանում են ընդլայնել «Թուրքական հոսք» գազատարի շուրջ իրենց համագործակցությունը, սակայն վերջերս տեղի ունեցած «լրտեսական սկանդալի» հետևանքով նրանց հարաբերությունները կարող են վատանալ, գրում է լեհական Biznes Alert -ը։

Թուրքիայի էներգետիկ ոլորտի աղբյուրներից Independent Commodity Intelligence Services (ICIS)վերլուծական ընկերության ստացված տեղեկություններից հայտնի է դարձել, որ թուրքական BOTAS և Bosforus Gaz ընկերությունները ռուսական «Գազպրոմ»-ին գաղտնի տեղեկություններ են փոխանցել Սև ծովում գազային հանքավայրերի, գազի գնի և թուրքական շուկայում տեղափոխման մասին։ Ավելին՝ սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրքական կողմից այլ գնորդներ հումքի ինքնարժեքի շուրջ բանակցություներ են վարել ռուսական կողմի հետ։ Եթե Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը օրենքի խախտում արձանագրի, այս ընկերությունները ստիպված կլինեն զրկվել գործունեություն ծավալելու արտոնագրից։ ICIS-ի փոխանցմամբ՝ ներկայացված մեղադրանքները, հնարավոր է, որ բավարար չհամարվեն նման դատավճռի կայացման համար։ Այս երկու ընկերությունն էլ այժմ ահռելի ծավալների ներմուծման պայմանագրեր ունեն ռուսական կողմի հետ։
BOTAS, Bosforus Gaz և «Գազպրոմ» ընկերությունները այս առնչությամբ հրաժարվել են մեկնաբանություններ տալ։

Դիտվել է՝ 7732

Մեկնաբանություններ