Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ադրբեջանը դարձյալ թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշին

Ադրբեջանը դարձյալ թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշին
28.10.2020 | 20:41

Կեսօրից հետո Արցախի մայրաքաղաքն ու Շուշին ենթարկվում են հակառակորդի հրթիռակոծությանը։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ վնասներ է կրել Ստեփանակերտը, կան զոհեր ու վիրավորներ քաղաքի բնակչության շրջանում։


Շուշիի Մշակույթի տան մերձակայքում, Ղազանչեցոց եկեղեցուց ոչ հեռու ենթադրաբար ավիառումբ էր ընկել։ Գրեթե ամբողջությամբ փլուզվել է բնակելի տուն, վնասվել է դպրոցի շենքը։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալով, Շուշիում քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն մեկ զոհ և երկու վիրավոր։

Դիտվել է՝ 1862

Մեկնաբանություններ