Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Էրդողանը Պուտինին առաջարկել է միասին լուծել Ղարաբաղի հարցը

Էրդողանը Պուտինին առաջարկել է միասին լուծել Ղարաբաղի հարցը
28.10.2020 | 20:49

ՏԱՍՍ-ը, հղում անելով NTV թուրքական հեռուստակայանին, հաղորդում է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցում առաջարկել է համագործակցել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում: Ազգային մեծ ժողովի նիստում, որն ուղիղ եթերում հեռարձակել է NTV-ն, նա ասել է. «Մենք լավ բանակցություններ անցկացրինք Պուտինի հետ: Մանրամասնորեն քննարկեցինք Ղարաբաղի խնդիրը:

Մենք ասացինք. «Եկեք ավարտենք այս ամենը Կովկասում, ուզում եք՝ համատեղ քայլեր անենք, խոսենք կողմերի հետ»: Հիմա կարևոր է հստակ որոշել՝ լուծո՞ւմ ենք այս խնդիրը, թե՞ ոչ»:

Դիտվել է՝ 2993

Մեկնաբանություններ