Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ավստրիայի վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Ավստրիայի վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին
03.11.2020 | 21:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Թվիթերում ցավակցել ու զորակցություն էր հայտնել Ավստրիային ու Ավստրիայի ժողովրդին: Փաշինյանին արձագանքել է վարչապետ Սեբաստիան Կուրցը` շնորհակալություն հայտնելով աջակցության համար:

«Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները», - գրել է Կուրցը:

Դիտվել է՝ 2107

Մեկնաբանություններ