Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մենք կանգնել են տղամարդավարի մինչև վերջին խազը, ընկել ենք, բայց չենք ծնկել

Նիկոլ Փաշինյան. Մենք կանգնել են տղամարդավարի մինչև վերջին խազը, ընկել ենք, բայց չենք ծնկել
10.11.2020 | 21:19

Մենք ընկել ենք, բայց չենք ծնկել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս իրավիճակն, իհարկե, բերում է պատասխանատվություն, և ես լիուլի կրում եմ այդ պատասխանատվությունը, անձամբ եմ կրում՝ անկախ բոլոր հանգամանքներից։ Փաստն այն է, որ մեր բանակն այս պատերազմում կռվել է մինչև վերջ և անմնացորդ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։


Այս իրավիճակում, Փաշինյանի խոսքով, մնում է կենտրոնանալ Հայաստանի և Արցախի ուժեղացման վրա։ «Մեզ մնում է կենտրոնանալ Հայաստանի և Արցախի ուժեղացման վրա՝ տնտեսապես, ինտելեկտուալ, կրթական առումով ուժեղացման վրա, արձանագրելով, որ այո, մենք ընկել ենք, բայց չենք ծնկել։ Մենք կանգնել են տղամարդավարի մինչև վերջին խազը, և այդ ամենավերջին խազի վրա կայացրել ենք որոշում անդունդը չգլորվելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դա եղել է ցավոտ, անհրաժեշտ և անխուսափելի որոշում։ «Այդ որոշումը չլինելու դեպքում մեր իրադրությունը լինելու էր շատ ավելի վատ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ