Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ֆրանսիա. Ցանկացած տևական պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը

Ֆրանսիա. Ցանկացած տևական պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը
10.11.2020 | 21:27

Ֆրանսիայի ղեկավարությունը նոյեմբերի 10-ին հայտարարել է, որ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի շրջանում զինադադարի ռեժիմի պարամետրերն ու նշել է, որ ցանկացած տևական պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը՝ գրում է Reuters գործակալությունը: Ելիսեյան պալատը նշում է նաև, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքները տարածաշրջանում և հրաժարվի ցանկացած գործողությունից, որը կարող է սպառնալիքի տակ դնել ապագա համաձայնությունը:

Դիտվել է՝ 1990

Մեկնաբանություններ