Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

ՌԴ ՊՆ. Հայաստան ժամանած ռուս խաղաղապահները շարժվում են դեպի ԼՂ

ՌԴ ՊՆ. Հայաստան ժամանած ռուս խաղաղապահները շարժվում են դեպի ԼՂ
11.11.2020 | 15:11

Հայաստան ժամանած ռուս խաղաղապահ զորամիավորման զինվորականները շարժվել են դեպի ղարաբաղյան հակամարտության գոտու այն շրջաններ, որտեղ պետք է իրականացվեն կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման աշխատանքները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռազմական շարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կմ, և խաղաղապահ զորամիավորումները պետք է ռուսական դիտորդական տեղամասեր տեղադրեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2777

Մեկնաբանություններ