Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու միջնորդություն

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու միջնորդություն
17.11.2020 | 14:31

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը՝ հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Դիտվել է՝ 2441

Մեկնաբանություններ