Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արփինե Հովհաննիսյան. Գերի ընկած մեր հայրենակիցների վերաբերյալ ԵԽ գլխավոր քարտուղարին և Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներին ուղղված նամակ եմ պատրաստել

Արփինե Հովհաննիսյան. Գերի ընկած մեր հայրենակիցների վերաբերյալ ԵԽ գլխավոր քարտուղարին և Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներին ուղղված նամակ եմ պատրաստել
24.11.2020 | 14:14

Գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել եմ նամակ՝ ուղղված ԵԽ գլխավոր քարտուղարին, Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

«Բաց աղբյուրներից ինձ հասանելի դարձած անունները կներառվեն նամակի մեջ։ Խնդրում եմ ինձ տեղեկացնել բոլոր երեխաների անուն ազգանունները, որոնք կան տարատեսակ տեսանյութերի մեջ։
Սա լրացուցիչ լծակ է այս հարցում փորձելու որեւէ լուծում գտնել։
Հ.Գ. ԵԽԽՎ-ում աշխատելու ժամանակահատվածում ձեռք բերած անձնական շփումներս նկատի ունենալով՝ վաղը նաեւ կխոսեմ նրանցից ոմանց հետ»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 4506

Մեկնաբանություններ