ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ավելի քան 900 սիրիացի վարձկան վերադարձել է Սիրիա

Ավելի քան 900 սիրիացի վարձկան վերադարձել է Սիրիա
02.12.2020 | 21:10

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, հայտնում է, որ թրքամետ սիրիացի վարձկաններն Ադրբեջանից վերադարձել են Սիրիա: Նոր ժամանած սիրիացի վարձկանների՝ ավելի քան 900 հոգուց բաղկացած խումբը վերադարձել է Սիրիա, երբ ձախողվել են նրանց Ադրբեջանում պահելու Թուրքիայի ջանքերը: Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է թույլատրել նրանց բնակվել Լեռնային Ղարաբաղի տարածքում կամ Ադրբեջանի շրջաններում: Խումբն Ադրբեջանից մեկնել է երեքշաբթի: Այլ խմբեր ևս պետք է Սիրիա մեկնեն առաջիկա օրերին: Վարձկաններին հաջողվել է ստանալ իրենց վարձատրության մի մասը, որը գնահատվում է 10 000 թուրքական լիրայի չափով, մի մասն էլ ստանալու են մոտ օրերին:


Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին մասնակցել է 2580 սիրիացի, 342-ը փոշմանել և հետ էին գնացել պատերազմի ընթացքում: Վարձկանների շրջանում մահվան ցուցանիշը հասել է 293-ի, 225-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մնացածինը դեռ Ադրբեջանում են:

Դիտվել է՝ 3442

Մեկնաբանություններ