Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Լավրով. Արևումտքը սկսել է մեղադրել Ռուսաստանին Ղարաբաղը Թուրքիայի հետ բաժանելու համար

Լավրով. Արևումտքը սկսել է մեղադրել Ռուսաստանին Ղարաբաղը Թուրքիայի հետ բաժանելու համար
10.12.2020 | 22:22

Արևմուտքը պատրաստ է բազմաթիվ պատճառներ ներկայացնել՝ Ռուսաստանին հերթական անգամ մեղադրելու այլ պետությունների գործերին «միջամտության» համար՝ RT հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Մոսկվան մեղադրվում է Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում միջամտելու համար:

«Իբր, մենք միջամտել ենք Լեռնային Ղարաբաղում՝ բացառապես Արևմուտքի դեմ այնտեղ մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար, իբր մենք պայմանավորվել ենք Թուրքիայի հետ այս տարածաշրջանի բաժանման մասին, միայն թե Արևմուտքն այնտեղ չուժեղացնի իր դիրքերը: Սա այն վերլուծաբանների տրամաբանությունն ու հոգեբանությունն է, ովքեր այժմ գերակշռում են Եվրոպայում և ԱՄՆ-ում, հատկապես՝ Բրիտանական կղզիներում», - բողոքել է նա:

Դիտվել է՝ 2407

Մեկնաբանություններ