Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուսաստանը և Թուրքիան առաջիկա օրերին կրկին քննարկելու են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանը և Թուրքիան առաջիկա օրերին կրկին քննարկելու են Ղարաբաղի հարցը
25.12.2020 | 20:33

Ռուսաստանը և Թուրքիան առաջիկա օրերին կրկին քննարկելու են Ղարաբաղի հարցը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուչօղլուն դեկտեմբերի 29-ին Մեկնելու է Սոչի, որտեղ հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվելու են երկկողմ հարաբերություններ, տարածաշրջանային խնդիրներ: Չավուշօղլուի այցի մասին, որը կատարվելու է Լավրովի հրավերով, գրում են Daily sabah-ը, Hurriet Daily news-ը: Սոչիի հանդիպման ուշադրության կենտրոնում է լինելու Ղարաբաղը: Լավրովը և Չավուշօղլուն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնության կատարման ընթացքը, շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերը նվազեցնելու և կողմերին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա, ուշադրության կենտրոնում է լինելու ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր մարտական գործողությունների մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը, գրում է թուրքական մամուլը` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ճեպազրույցը:

Դիտվել է՝ 2900

Մեկնաբանություններ