«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Սննդամթերքի որոշ տեսակների գները Հայաստանում էականորեն բարձրացել են

Սննդամթերքի որոշ տեսակների գները Հայաստանում էականորեն բարձրացել են
05.02.2021 | 21:20

Սննդամթերքի որոշ տեսակների գները Հայաստանում էականորեն բարձրացել են, փաստում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցը՝ համեմատելով այս հունվարի գները նախորդ տարվա հունվարի գների հետ։


«Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ. հունվար» զեկույցի համաձայն` նախորդ ամիս՝ 2020թ. հունվարի համեմատ, օրինակ, արևածաղկի բուսական յուղի միջին գինը աճել է 44.3 տոկոսով, շաքարի և շաքարավազի գինը՝ 40.7 տոկոսով, ձվի գինը բարձրացել է 26.4 տոկոսով: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հունվարին՝ 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.7 տոկոս գնաճ: Մրգի ապրանքախմբում այս հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ արձանագրվել է գների բարձրացում 12 տոկոսով, իսկ բանջարեղենի ապրանքախմբում՝ 9.9 տոկոսով: Մրգի ու բանջարեղենի առանձին տեսակների սպառողական գներն ավելի շատ են բարձրացե՝ սխտորի գինը աճել է՝ 95.4 տոկոսով, սմբուկինը՝ 66.8 տոկոսով, խառը կանաչեղենինը՝ 53.5 տոկոսով։
Նկատելիորեն աճել են հացի և ալյուրի գները. 2021թ. հունվարին՝ 2020թ. հունվարի համեմատ, համապատասխանաբար` 7.9 տոկոսով և 12.5 տոկոսով:


Սննդամթերք, խմիչք և ծխախոտ հատվածում այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ գները աճել են 6.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 5.5 տոկոսով։
Արտարժույթի շուկայում նույնպես գրանցվել են նշանակալի փոփոխություններ. 2021թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 521.2 դրամ էր, ինչը, ըստ Վիճկոմի, 8.8 տոկոսով բարձր է 2020թ. հունվարի համապատասխան ցուցանիշից՝ այն ժամանակ մեկ դոլարի գինը 479.2 դրամ էր։

Դիտվել է՝ 14118

Մեկնաբանություններ