Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ճապոնիան 3.6 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Ճապոնիան 3.6 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին
16.02.2021 | 14:57

Ճապոնիայի կառավարությունը փետրվարի 16-ին որոշում է կայացրել 3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով՝ հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ կայքը:

Կառավարության որոշմամբ՝ աջակցությունը կտրամադրվի բնակչության կենսամակարդակի բարելավման, ապաստարանների վերանորոգման և բժշկական վերազինման նպատակով, օգնություն կտրամադրվի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ICRC) միջոցով:


Հայաստանին տրամադրվելիք օգնության շրջանակում նախատեսվում է բուժպատրաստվածության վերապատրաստումներ իրականացնել 6 հիվանդանոցում և բուժհաստատությունում, վերանորոգել 3 տարհանման ապաստարան, բժշկական սարքավորումներ տրամադրել 17 բուժհաստատության, վերանորոգել 15 դպրոց, տրամադրել ուսումնական պարագաներ և այլն:

Դիտվել է՝ 12030

Մեկնաբանություններ