ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ձեր հաղթանակը ձեր հավատքի միջոցով եղավ

Ձեր հաղթանակը ձեր հավատքի միջոցով եղավ
28.01.2022 | 13:11

(հին հունարենի դասախոս, լրագրող ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ պատմածը Գանձասարի պատին հայտնված Տիրամոր պատկերի մասին)

Երբ Վազգեն Սարգսյանը մահապարտների գումարտակ հավաքեց, մոտ երեք հարյուր հոգի էին, որ նախ եկան հավաքվեցին Գանձասարի վանքում:
Մարտի գնալուց առաջ Պարգև Սրբազանը ամենքին էլ մկրտեց: Եվ երեք հարյուրով ելան երեք հազար ազերիների դեմ և թշնամու վիթխարի գորհը կասեցրին:
Հաղթական այդ դիմակայումից շուրջ երկու ամիս էր անցել:
Ծանր մարտեր էին ընթանում: Ազերիները գրեթե հասել էին Գանձասարի մոտ գտնվող Խաչին Կամրջին: Արդեն անհնար էր թվում, թե Գանձասարը, որը թողնելու ռազմական հրամանն արդեն եղել էր, կարողանայինք պահել:


Վանքը թողնելուց առաջ Տեր Հովհաննեսն առաջարկում է.
-Եկեղեցում վերջին անգամ մեր աղոթքն անենք, նոր միայն լքենք այն:
Եվ 20-30 հոգով, որ նրա հետ էին, սկսում են աղոթել: Աղոթքից հետո, զորություն է իջնում նրանց վրա:
-Չէ՛, մեզ այսպիսի սեր պարգևող վանքը թողնել չենք կարող,- ասում են նրանք:- Եթե ընկնելու ենք, թող որ մեր վանքի բակում ընկնենք, Աստծո բարեհաճության մեջ:
Եվ Աստծո Հոգով զորավորված, 20-30 հոգով ելնում են ազերիների մեծաքանակ ուժերի դեմ ու՞… նրանց փախուստի են մատնում:
Հաջորդ օրը վանքի պատին հրաշքով երևում են Աստվածամոր և Հիսուսի պատկերները, որ մինչ օրս էլ կան:


Որ նշանակում է` ահա ձեզ հաղթանակ շնորհողները:
Որ նշանակում է` մշտապես և ամեն օր քաջ եղեք ձեր հավատքի մեջ, որովհետև ձեր հաղթանակը ձեր հավատքի միջոցով եղավ: Մի՛ երկմտեք:
Եվ ճշմարիտ որ, ու՞մ է պետք անհավատությունը` անմխիթար ու անհույս մի բան, մինչդեռ հավատով և՛ կյանքը կա, և՛ հաղթանակը, և՛ հույս-մխիթարությունը:
ՈՒ այս ամենը թող մշտապես մեր ժողովրդի հետ լինի:
Ամե՛ն:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ գրառած գրքից

Գեղանկարը՝ Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ (Նիկօ)

Դիտվել է՝ 9314

Մեկնաբանություններ