Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դերենիկ Դեմիրճյան-145

Դերենիկ Դեմիրճյան-145
17.03.2022 | 09:03

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը կազմակերպում է գիտաժողով` նվիրված գրողի 145-ամյակին։ Այն կկայանա մարտի 25-ին, ժամը` 12։00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

Գիտական զեկուցումներով հանդես կգան հանրապետության անվանի գիտնականներ, մշակույթի գործիչներ, կներկայացվի դասականի բեղմնավոր վաստակը՝ գրականության, թատրոնի, կինոյի, հասարակական-քաղաքական ոլորտներում:
Մարտի 30-ին, ժամը՝ 14:00-ին, կկազմակերպվի երթ՝ դեպի Երևանի քաղաքային պանթեոն: Հարգանքի տուրք կմատուցվի Դերենիկ Դեմիրճյանին: Կլինեն դեմիրճյանասերների և դեմիրճյանագետների ելույթներ, հանրությանը կներկայացվի Դեմիրճյանի համերկրացի Տաճատ Վարդապետյանի նախաձեռնությամբ բարեկարգված նոր շիրմաքարը: Այն վերակագնվել է՝ ըստ քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի մտահղացման. պահպանված նախկին պատվանդանի վրա տեղադրվել է նրա արած գլխաքանդակը:

Կարինե Ռաֆայելյան

Դիտվել է՝ 61253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ