Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Վատ են զգում, երբ անվանում ես քաղաքական մարմնավաճառ»

«Վատ են զգում, երբ անվանում ես քաղաքական մարմնավաճառ»
06.05.2022 | 08:26

Նոյեմբերի 10-ից հետո Հայաստանի քաղաքական հորիզոնում երևացող գրեթե բոլոր քաղաքական ուժերը քննադատեցին այդ չարաբաստիկ հայտարարությունը, և նրանց ծանրակշիռ մեծամասնությունը տարբեր փուլերում հայտարարեց, որ ոչ մի դեպքում չի միանալու այս ազգակործանին:

Այսօր՝ այս վճռական պահին, փորձեք ստուգել, թե ով ինչ է անում: Հակիրճ ասեմ. կա՛մ բացարձակ չկան, կորել են, սպասում են հերթական ընտրություններին, որ օգտագործվեն, կա՛մ էլ աջակցում են իշխանությանը՝ պիտակավորելով բազմահազարանոց շարժումը և այլ քայլերով: Զուտ ֆիքսենք այդ քաղաքական ուժ կոչվածներին, հակառակ դեպքում, երբ տեղն եկած ժամանակ «ճպացնում» ես դեմքներին, անվանելով քաղաքական մարմնավաճառ, վատ են զգում:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 7039

Մեկնաբանություններ