ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ձեր ամրությունը թող հարատև լինի

Ձեր ամրությունը թող հարատև լինի
03.01.2023 | 08:32

Հայաստանի մարզերից ամենից շատ լինում եմ Սյունիքում ու Տավուշում։ Այս երկու հատվածները մեր երկրի հարավային ու հյուսիսային այն կետերն են, որոնք միաժամանակ ամենավտանգվածն ու թշնամու դեմ գոյության ամենաշատ պայքարողն են։

Գրեթե ամեն գյուղում ունեմ ծանոթ ու մտերիմ մարդիկ, որոնց շատ սիրում ու հարգում եմ։ Յուրաքանչյուրի տուն մտնելը ինձ համար պատիվ է։ Սյունիքի Կոռնիձորը, Խնածախը, Խոզնավարը, Քարահունջը, Ներքին Խնձորեսկը, Շուռնուխը, Դավիթ Բեկը, Ագարակը, Կապանը, Ճակատենը, Ներքին Հանդը, Սյունիք գյուղը առաջնագիծ են պատերազմից հետո։

Այս բնակավայրերից ամեն մեկում ապրում են հայրենիքը ամուր պահող շատ սկզբունքային մեր հայրենակիցները, որոնց մենք պետք է թիկունք լինենք ամեն ինչով։ Տավուշի Բերդավանը, Դովեղը, Բարեկամավանը, Բաղանիսը, Բերքաբերը, Վազաշենը, Պառավաքարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսեսը, Չինարին շատ ավելի վաղ են առաջնագիծ դարձել, արդեն սովոր են թշնամու մշտական կրակոցներին ու սադրանքներին, բայց դա ամենևին կապ չունի։

Մարդիկ միշտ զգոն են, միշտ պատրաստ են դիմակայել թշնամուն, որ ապահով լինեն Երևանը, Արտաշատը, Աբովյանը, Գյումրին ու խորը թիկունքի մյուս բնակավայրերը։ Հատուկ խոնարհումով եմ շնորհավորում Սյունիքի ու Տավուշի մեր հայրենակիցներին Ամանորի առիթով։ Ձեր ամրությունը թող հարատև լինի, ձեր հայի տեսակը թող վարակիչ լինի բոլոր հայերի համար, ու միասին ձգտենք, որ Սյունիքն ու Տավուշը կրկին խորը թիկունք դառնան։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 22510

Մեկնաբանություններ