Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մարդս ստեղծված է ավելի բարձր, ավելի հոգևոր կյանքով ապրելու

Մարդս ստեղծված է ավելի բարձր, ավելի հոգևոր կյանքով ապրելու
27.02.2023 | 07:22

Այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ փողի ու փորի թագավորությունը խլել է մարդուս գլխից բանականության թագը և նրան իր բարձրությունից իջեցրել, անբան անասունին է հավասարացրել:

Ինչքան մարդս մոտեցել է փողին, այնքան հեռացել է Աստծուց. ինչքան տաքացել է փողի վրա, այնքան սառել է Աստծուց. իր Աստվածը նա փողի մեջ է փնտրում, և երբ մեկն ասում է՝ փողը երկրորդ աստվածն է, առաջին աստվածն է՝ վրա է բերում մյուսը:

Ինչո՞ւ:

Որովհետև, հենց որ լուսանում է, փողի մասին ենք խոսում, փորի մասին մտածում: Իսկ եթե դեռ կան մարդիկ, որոնք լուսաբացին երեսները դեպի արևելք, դեպի «շաղաթաթախ աղոթարան» ուղղած՝ աղոթում են, անկեղծ ասած, նրանք էլ փողի ու փորի համար են աղոթում: Բայց մարդս ստեղծված է ավելի բարձր, ավելի հոգևոր կյանքով ապրելու, քան թե ցած, մարմնավոր կյանքով: Երբ մենք վերինը, հոգևորը թողած՝ անսանձ, անզուսպ կյանք ենք անցկացնում, դրանով ցույց ենք տալիս, որ մեր կյանքի անասնական մասովն ենք ապրում. ո՞ւր է հապա մարդկայինը: Երբ մենք հոգին ու հավատը թողել՝ մարմինն ու փողն ենք պինդ բռնել, երբ հավատի պատվերները թողել՝ փողին ենք ծառայում, երբ հոգու պահանջները մոռացած՝ մարմնի պահանջներն ենք կատարում, էլ ո՞րտեղ մնաց Աստծու պատկերը, Աստծու նմանությունը:

«Պարզ քարոզներ» գրքից

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

Դիտվել է՝ 7248

Մեկնաբանություններ