ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ

Ողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ
08.04.2023 | 19:09

Ավանդությունը պատմում է, որ Մարիամ Մագդաղենացին այցելելով Տիբերիոս կայսերը (14-37 թթ.), քարոզում է քրիստոնեությունը՝ նվիրելով մի ձու: Իսկ այդ ժամանակվա սովորության համաձայն` կայսրին չէին կարող այցելել առանց նվերի: Տիբերիոսը մերժեց հավատալ Քրիստոսի Հարությանը և բացականչեց. «Ինչպես կարո՞ղ է ինչ-որ մեկը մեռելներից հարություն առնել: Դա անհնար է, ինչպես եթե այս ձուն հանկարծ կարմրի»: Հենց այդ պահին կայսեր աչքի առջև հրաշք տեղի ունեցավ. ձուն դարձավ կարմիր՝ վկայակոչելով քրիստոնեական հավատի ճշմարտացիությունը: Սա կայսերը հավատքի բերեց:
Ավագ Շաբաթ երեկոյան ավարտվում է Մեծ Պահքը:
Այդ երեկո սեղաններին դրվում են բրնձով և չամիչով փլավ, ձուկ, ներկած ձու, գինի: Այս օրը զատկական ձվերը պետք է #կարմիր_գույնի լինեն:
Ձու ներկելու խորհուրդը շատ լավ է բացատրում Սբ. Գրիգոր Տաթևացին:
Ձվի դեղնուցը խորհրդանշում է երկիրը, սպիտակուցը` ջրերը, թաղանթը խորհրդանշում է օդը, իսկ կեղևը` երկինքը:
Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, կարմիր ներկված ձուն ցույց է տալիս, որ ողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ:

Դիտվել է՝ 2132

Մեկնաբանություններ