ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հպարտության, խոնարհության, փառամոլության և մարդահաճության մասին

Հպարտության, խոնարհության, փառամոլության և մարդահաճության մասին
16.04.2023 | 10:09

1. Մի՛ զարմացիր, երբ սիրելիներդ թշնամանում են քեզ հետ: Դա չարի հնարքներն են:

Մի՛ նեղացիր, երբ վատ կխոսեն քո մասին, դա չար ոգիների ազդեցությունն է, որոնք ջանում են արգելքներ դնել մարդու հոգևոր առաջադիմությանը, որը ձեռք է բերվում հնազանդությամբ (Անտոն Անապատական):

2. Հպարտությունն ու մեծամտությունը սատանային երկնքից վտարեցին, իսկ խոնարհությունն ու հեզությունը մարդուն բարձրացնում են երկրից երկինք (Անտոն Անապատական):

3. Սրտի հպարտությունը ատելի է Աստծուն, հրեշտակներին ու սրբերին: Հպարտության համար Աստված ստեղծեց դժոխքը (Անտոն Անապատական):

4. Ինքդ քեզ իմաստուն մի՛ համարիր, ապա թե ոչ` մեջդ գլուխ կբարձրացնի հպարտության ոգին, և դու կընկնես քո թշնամիների ձեռքը (Անտոն Անապատական):

5. Սովորեցրու լեզվիդ արտաբերել. «Ներիր ինձ», և կխոնարհվես, այդպիսի խոնարհությունը կքանդի սատանայի բոլոր խարդավանքները (Անտոն Անապատական):

6. Սիրի՛ր խոնարհություն, և նա կծածկի քո բոլոր մեղքերը (Անտոն Անապատական):

7. Ամեն բանում խոնարհ եղիր` կեցվածքում, հանդերձանքում, նստելիս, կանգնելիս, անկողնում և տանդ (Անտոն Անապատական):

8. Եթե մեկը քեզ հանդիմանի մեղքի համար, որին դու անհաղորդ ես` խոնարհվիր քեզ հանդիմանողի առջև ու անապականության պսակ կստանաս (Անտոն Անապատական):

9. Սիրի՛ր աշխատանքը, ենթարկվի՛ր բոլորին, շուրթերդ միշտ փակ պահիր և կհասնես խոնարհության, իսկ խոնարհությունդ կթողնի քո բոլոր մեղքերը (Անտոն Անապատական):

10. Ամեն ինչից առաջ մի՛ համարիր, թե ինչ-որ մի բան ես ներկայացնում քեզանից, քանի որ, եթե այդպես վարվես` դա քո մեջ խոնարհություն կծնի, խոնարհությունը կծնի գիտություն (փորձառություն և ողջախոհություն), գիտությունը կծնի հավատ, հավատն էլ իր հերթին կծնի ապավինություն, ապավինությունը կծնի սեր, իսկ սերն էլ իր հերթին կծնի հնազանդություն, իսկ հնազանդությունը կծնի անփոփոխ և մշտական ամրություն` բարին գործելու (Անտոն Անապատական):

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1781

Մեկնաբանություններ