Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ծիծեռնակաբերդի հուշարձանը կառուցվեց մեր դարավոր նախնիների շիրմաթմբերի վրա

Ծիծեռնակաբերդի հուշարձանը կառուցվեց մեր դարավոր նախնիների շիրմաթմբերի վրա
24.04.2023 | 20:50

1966 թվականին Ծիծեռնակաբերդի բարձունքում արդեն ընթանում էին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցման աշխատանքները: Մի օր էլ, երբ ծանր էքսկավատորը հսկա ժայռակտորներն էր քանդում, հանկարծ հայտնաբերվեց մի հին դամբարան, որտեղից բանվորները դուրս բերեցին զանազան կավե ամաններ ու խեցեղեն: Իսկույն հրավիրվեցին մասնագետներ: Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի աշխատակիցները պեղումներ կատարեցին, և հողի տակից դուրս բերված բազմաթիվ իրեր թույլ տվեցին արձանագրել, որ գտնվել էր 3700-3800 տարեկան մի դամբարանադաշտ: Ստացվեց այնպես, որ Ծիծեռնակաբերդի հուշարձանը կառուցվեց մեր դարավոր նախնիների շիրմաթմբերի վրա:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 5630

Մեկնաբանություններ