Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդին սպառնում են պատերազմով

Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդին  սպառնում են պատերազմով
06.07.2023 | 23:06

Գոնե հիմա հասկացա՞ք, ինչու մեզ պատերազմի տարավ, կամ ինչու շուտ չկնգնեցրեց պատերազմը: Եթե չեք հասկացել, ասեմ` տարավ պատերազմի, որ զոհեր տա այսօրվա համար, որ կրկին վախեցնի պատերազմով և դրանով պահի անձնական իշխանությունը, իսկ չկանգնացրեց, որ զոհերի թիվը մեծ լինի և դրանով վախի զգացումը (դոզան) ավելի մեծ լինի:

Սա է պատճառը, որ այսօր ՔՊ-ականները հենց նեղն են ընկնում, սկսում են պատերազմով վախեցնել ժողովրդին, կամ, երբ «Հ1»-ը միացնում ես, Պետրոսի հարցադրումների 90 %-ը հենց դրան է տանում՝ վախ տարածելով ժողովրդի մոտ:

Սա՛ է իրականությունը:

Բայց ավելի լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ու նվաստացած ապրել, գիտակցված մահը՝ անմահություն է, հիշեք սա:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ.Գ. Պատերազմի առաջին և գլխավոր սպառնալիքը Նիկոլն է:

Դիտվել է՝ 2930

Մեկնաբանություններ