ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Եհովա անվան մասին

Եհովա անվան մասին
15.07.2023 | 17:04

Աստվածաշնչում յահվեն «եհովան» հատուկ անուն չէ, և բնագրում միայն «լինել» է նշանակում, և թարգմանելի բառ է, հատկանիշ, և ո՛չ թե անուն:

Որպես անուն աշխարհում տարածվեց 13րդ դարից սկսած` անգլերեն լեզվով մի շեղ թարգմանությամբ (Գայլեր մեր մեջ, Երևան 1995):

Հոգևոր գիտության մեջ, ըստ Հովհաննես Ավետարանչի պարականոն «Գաղտնիքների գրքի» Կայեն անունը նույնացվում է Եհովայի հետ:

Գրքում Հիսուս Հովհաննեսին հայտնում է, որ Աստված անուն չունի, քանի որ մեկը չկա Նրան հավասար, որ Նրան անունով կոչի, նաև թե.

«Յահվեն» (Եհովան) սատանայի որդու անունն է, և որ սատանաորդի «Յահվեն» եղբայրասպան է, սպանեց իր եղբորը, ինչպես Կայենը` Աբելին:

Ավելին, որ Կայենի եղբայրասպանությունը նույն` Եհովայի եղբայրասպանության մասին է:

Եվ բնականաբար, եթե մարդ արարածներիս մեջ է ամոթալի, երբ մեկն իր հորն անունով կանչի, դիմի, ապա որքա՜ն առավել ևս անպատշաճություն է Հայր Աստծուն անունով դիմելը, որն էլ ի վերջո, պարզվում է, Սատանայի որդու անունն է: Իսկ

սերնդե-սերունդ մեծ իմաստուններն ու հզորազոր սրբերը մեզ խրատել են, որ չգայթակղվենք չարի անունը տալ, քանի որ իր անունը լսելով չարն իր տխեղծությամբ վնասներ է բերում: Հիշենք, որ Աստծո Որդին Արարիչ Հորը միայն Հայր անվանեց, դրանով իր Որդիական խոնարհությունը հայտնելով, որ մեզ համար ամենակատարյալ ու ճշմարիտ, օրհնաբեր օրինակումն է:

Այս ամենը հաստատող կարևոր մի բան էլ հավելենք.

Սողոմոն Իմաստունը ինչ-որ ժամանակ չարին հարեց և ապա ապաշխարեց, և չարի ուժերին գիտեր անուն առ անուն: Նա իր «Վեցհազարյակում», վկայում է, թե` «Դևերի իշխանի անունն է Եհովա»: Այսինքն թե, աշխարհի գրեթե բոլոր եկեղեցիները 13րդ դարից սկսած՝ խաբվելով, ցավոք, սկսեցին դևերի իշխանին, չարին անվանել, կանչել` որպես «Հայր Աստված», բացի Հայոց Առաքելական ավանդապահ և սուրբ եկեղեցուց:

Մեր մեծանուն թարգմանիչները լավագույն գիտելիքներ ունենալով՝ գրաբար թարգմանության մեջ այդ «լինել» բառ հատկանիշը հստակեցված, ճշտգրված են թարգմանել, որից էլ թարգմանվել է արևելահայերեն Աստվածաշունչը:

Հրեաները ևս «եհովա» բառը կարդալիս` մեծ վտանգ և չար բան էին նախազգում:

Սուրբ Գրոց բառարանում (Երևան1992 թ., «Ապոլոն») կարդում ենք.

«Հրեաները այս բառանունը բերան չէին առնում, և երբ սուրբ գրվածքներում հանդիպում էին, փոխանակ այդ բառի, թարգմանում-կարդում էին` Ադոնայի (Տէր) կամ Էլոհիմ (Աստված)»:

Իսկ «լինել» իմաստով բառը որպես Աստծո անուն կարող էին խաբվել կարդալ, քանի որ բնագրի ողջ տեքստը գլխատառերով էր:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3927

Մեկնաբանություններ