Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Փրկել Արցախը, պահել Արցախը հայկական` նշանակում է փրկել Հայաստանը, պահել Հայաստանը հայկական

Փրկել Արցախը, պահել Արցախը հայկական` նշանակում է փրկել Հայաստանը, պահել Հայաստանը հայկական
15.07.2023 | 17:11

Երբ թուրքական աշխարհը կսկսի մասերի բաժանել Հայաստանը, օղակի մեջ կվերցնի և կարգելի առաջին անհրաժեշտության սննդատեսակներ ներմուծել (որքան էլ դա անհավանական թվա), այդժամ նոր միայն կհասկանանք արցախցիների զրկանքները, կհասկանանք, որ չէր կարելի Արցախը միայնակ թողնել, և որ Արցախը տալով` Հայաստանը ոչ միայն չփրկեցինք, այլև ճիշտ հակառակը` դատապարտեցինք մասնատման, զրկանքների և թուրքացման։

Երևի կհասկանանք...

Փրկել Արցախը, պահել Արցախը հայկական` նշանակում է փրկել Հայաստանը, պահել Հայաստանը հայկական։

Այսօր 120 հազար արցախցիներն են որոշում 3 միլիոնանոց Հայաստանի ճակատագիրը և 6-7 միլիոնանոց Սփյուռքի հայկականությունն ու արժանապատվությունը։

Ընդամենը 120 հազար կիսաքաղց, մահվան ու պանդխտության վտանգն աչքների առաջ արցախցիները։

Գիտակցե՞նք դա` կփրկենք Արցախն ու Հայաստանը;

Չե՞նք գիտակցի...

Արամ ԵՆՈՔՅԱՆ

Դիտվել է՝ 5175

Մեկնաբանություններ