Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արցախի և Հայաստանի խնդիրները հումանիտար մակարդակում չեն

Արցախի և Հայաստանի խնդիրները հումանիտար մակարդակում չեն
27.07.2023 | 07:35

Միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա դեսպանատների դիմաց ցույցեր անելով Լաչինի միջանցքը չի բացվելու: Ժամանակի և ռեսուրսի վատնում է ցանկացած նման փորձ:

Պահանջները պետք է ուղղվեն բացառապես սեփական երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնը զբաղեցնողին:

Միջանցքի, Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցը հնարավոր կլինի այլ հարթության վրա դիտարկել միայն թիվ մեկ պաշտոնին նստած անձին հեռացնելուց և ժողովրդական սատարում վայելող այլ անձ այդ դերում ունենալուց հետո: Արցախի և Հայաստանի խնդիրները հումանիտար մակարդակում չեն, որ ՄԱԿ-ի դուռն եք գնացել, գումարած՝ դե-յուրե պետություն ունեք, ու նրան պետք է ուղղվեն ձեր պահանջները: Առկա խնդիրները քաղաքական են, իսկ քաղաքական հարթության մեջ ձեր երկրի ղեկավարը հայտնել է իր դիրքորոշումը, մասնավորապես, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում և պատրաստվում է զիջել ութ գյուղ:

Հաջորդիվ, երբ Նիկոլը սկսի դատարկել ութ գյուղերը՝ հանձնելու համար, էլի՞ եք գնալու ՄԱԿ-ի դիմաց ու ցույց անեք: Կա՛մ լրջացեք և քաղաքական գործընթացի մասնակից դարձեք, կա՛մ գնացեք տուն:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ