Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այս խայտառակչի, տականքի գոյությամբ հայտնվեցինք բարոյական վիհում

Այս խայտառակչի, տականքի գոյությամբ հայտնվեցինք բարոյական վիհում
05.08.2023 | 19:02

Անցած դարի 90-ականների սկիզբին կայացավ մեր հավաքականության բարոյական մեծ հաղթանակը։

Քաջությունը, ընկերասիրությունը, հայրենապաշտությունը մեր հասարակության բարոյական դեմքի հիմնական դիմագծեր էին դարձել։

Հիմա այս խայտառակչի, տականքի գոյությամբ, և Արցախ աշխարհի լուռումունջ շրջափակմամբ, մենք հայտնվեցինք բարոյական վիհում։

ՈՒր անտարբերությունը, մորթապաշտությունը, շահամոլությունը, բանսարկությունը, շվայտությունը... հավաքականության գերիշխող հատկանիշներն են դարձել։

Սա, իսկապես, խայտառակություն է։

Երբ տանյակ հազարավոր երեխաներ և ծերեր սովահարության են մատնված, իսկ մենք նրանց օգնելու ոչ միայն հնարը չենք գտնում, այլև անամոթ շվայտությամբ ենք «ապրում»:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 4160

Մեկնաբանություններ