Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Քաղաքականության դասական կանոն

Քաղաքականության դասական կանոն
12.08.2023 | 12:41

Հանրապետական կամ տեղական նշանակության ցանկացած ընտրություն քաղաքական ուժի համար հնարավորություն է ներկայացնել սեփական ծրագրերը և կադրերին՝ փորձելով շահել հանրության վստահությունը և գնահատել սեփական վարկանիշը, կամ ընտրական ու հետընտրական գործընթացի լարվածությունը օգտագործել և փողոցային պայքարով տուն ուղարկել իշխանություններին։

Սա քաղաքականության դասական կանոններից է և գործում է բոլոր ժամանակներում։ Այս դժվարին պայմաններում պետք է հաջողություն մաղթել ոչ իշխանական ուժերին Երևանի ավագանու ընտրություններում։

Սուրեն Պարսյան

Դիտվել է՝ 2831

Մեկնաբանություններ