Նիկոլը, ամենայն հավանականությամբ, արդեն խոստացել է Բլինքենին և Էրդողանին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», բայց՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո, որպեսզի հանկարծ չխաթարի իր կուսակցության հավանական հաղթանակը։
Բավական չէ, որ թշնամու և բոլոր հակահայ ուժերի հետ գործարքի գնալով` առանց Արցախի մասնակցության Համահայկական խաղեր կազմակերպեցին, Արցախի անվան փոխարեն պաստառին Ստեփանակերտ գրեցին ( ի դեպ, սա շուրջ 2000 տարի առաջ հիմնադրված բնակավայր` պատմական Վարարակն է), դեռ մի բան էլ արցախցի մարզիկներին մեդալներ չհասավ։
Մեր մեջ տարածվել են օտարամոլության, ինքնախարազանման, ինքնանսեմացման, վեհությունից դեպի նվաստություն տանող, պատվից դեպի անպատվություն տանող, անհարկի լեզուն փաթ տալուն դրդող մեծամտության և այլ վիրուսներ։
Ի՞նչ տարբերություն «Ղարաբաղը տանք` հանգիստ ապրենք» և «Ինձ համար Հայաստանի Հանրապետության պետականությունը ավելի թանկ է, քան Արցախի Հանրապետությունը» բառակույտերի մեջ։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...