Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ո՛չ մեկը չի ճանաչելու

Ո՛չ մեկը չի ճանաչելու
11.09.2023 | 09:50

Վրաստանի ԱԳՆ-ն ևս չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունները։

ՈՒրեմն պարզ ասեմ. ով ճանաչեց, ինքնաբերաբար, ճանաչելու է Արցախի անկախությունը:

ՈՒ նախագահի ընտրությունները ճանաչելը դրա կեսից ավելի է։

Ո՛չ մեկը չի ճանաչելու։

Եթե ճանաչող լինի, ապա դա կլինեի չճանաչված պետություններից որևէ մեկը կամ բոլորը, կամ էլ ԱՄՆ նահանգ, ֆրանսիական քաղաք ու նմանատիպ մակարդակներով։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2329

Մեկնաբանություններ