ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ո՛չ մոբիլիզացիա, ո՛չ որևէ գործողություն, որոնք կապահովեն պետության անվտանգությունը

Ո՛չ մոբիլիզացիա, ո՛չ որևէ գործողություն, որոնք կապահովեն պետության անվտանգությունը
13.09.2023 | 21:12

Որ Ադրբեջանը հարձակվելու է, և լինելու է պատերազմ, կարծում եմ, դա արդեն անվիճելի փաստ է, բայց ինձ մի հարց է հետաքրքրում. Ամբողջ համացանցը, բազմաթիվ հանրային գործիչներ ուղիղ եթերում հայտարարում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 24 ի վաղ առավոտյան Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Մարդիկ նաև հայտարարում են, որ իրենց ասածը հիմնավորված է բազմաթիվ ապացույցներով ու տեղեկություններով։

Նայում եմ շուրջս՝ մարդիկ ուրախ զվարթ ապրում են իրենց առօրյա կյանքով, կարծես, Լաս Վեգասում լինեն, ոչ մեկը մտահոգված չէ, ոչ մեկին դա չի հետաքրքրում: Պետությունն էլ միայն հաստատում է, որ կան մեծ կուտակումներ սահմանին, ու Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց ոչ մոբիլիզացիա կա, ոչ որևէ գործողություն, որոնք կապահովեն պետության անվտանգությունը։

Հարգելի ԱԱԾ, որպես պետության ազգային անվտանգության գործառույթ իրականացնող թիվ մեկ կառույց, կա՛մ հաստատեք, կա՛մ առնվազն հայտարարեք, որ սուտ լուրեր են, ու մենք էլ գնանք մեր գործերով։ Որպես շարքային քաղաքացի, ինձ թվում է՝ կրելով լիարժեք պատասխանատվություն և պարտականություն հայրենիքի պաշտպանության համար, ունեմ իրավունք թույլատրելի սահմաններում իմանալու երկրի անվտանգության հնարավոր սպառնալիքների մասին:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 2116

Մեկնաբանություններ