Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Նրանք անելու են ամեն բան, որ հայն անպաշտպան մնա

Նրանք անելու են ամեն բան, որ հայն անպաշտպան մնա
14.10.2023 | 12:24

Իսրայելը նախատեսում է 300 հազար զորքով Գազայում ցամաքային օպերացիա իրականացնել: Եվ հրահանգել է Գազայի հյուսիսային հատվածի պաղեստինցիներին՝ մեկ միլիոնից ավելի մարդ, դուրս գալ տարածքից 24 ժամվա ընթացքում:

Ահա սա է լինում այն ժողովուրդների հետ, որոնք չունեն կանոնավոր բանակ, և որոնց հույսը կամավորականությունն է, տվյալ դեպքում՝ ՀԱՄԱՍ ռազմական խմբավորումը:

Հայաստանի հայերին այս նույն հանգրվանն է սպառնում, քանի հայերը խելքի չեն եկել, չեն դադարեցրել կամավորական ռազմական ինքնագլուխ զբաղմունքը և ամուր բանակ չեն կառուցել: Իսկ վերջինիս համար նիկոլների իշխանությունը պետք է հեռացվի, քանզի նրանք անելու են ամեն բան, որ հայն անպաշտպան մնա և մի օր թշնամու հրահանգով լքի Հայաստանը կամ դրա մի հատված:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2528

Մեկնաբանություններ