Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պարգևներ՝ Արցախի գնով

Պարգևներ՝ Արցախի գնով
26.10.2023 | 14:11

Մինչ այս պահը տարածաշրջանի երկրների մակարդակով Հռոմի Պապի կողմից տրվող ամենաբարձր պարգևին՝ Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանին (2021-ի հոկտեմբեր) արժանացել է Արմեն Սարգսյանը՝ առաջինը, որը խոսեց երրորդ հանրապետության գոյության դադարման և նոր՝ չորրորդ հանրապետության ծնունդի անհրաժեշտության մասին:

Երրորդ հանրապետությունը ծնվել էր Արցախյան շարժման փիլիսոփայությունից, չկա Արցախ՝ չկա երրորդ հանրապետություն:

Արևմուտքին պետք էր Հայկական Արցախի չլինելը, և դա իրագործողներին տալիս են իրենց «արժանի» մեդալները՝ մեկն արժանանում է ամենաբարձր պարգևին, մեկը՝ ասպետի պարգևի, մնացածներին էլ ապագայում կպարգևատրեն կամ չեն պարգևատրի:

Հիշեցնեմ՝ հայը հայ լիբերալից՝ արևմտամետից, ավելի մեծ թշնամի չունի:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2746

Մեկնաբանություններ