Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ի սրտե վերապրենք Քրիստոսի Ծննդյան մեծ Խորհուրդը

Ի սրտե վերապրենք  Քրիստոսի Ծննդյան մեծ Խորհուրդը
05.01.2024 | 18:47

- Հա՛յր, Սուրբ Ծննդյան գիշերային հսկումից հետո չե՞նք պառկում քնելու:

- Սուրբ Ծնունդ և քնե՜լ: Մայրս ասում էր. «Այդ գիշեր միայն հրեաներն են քնում»: Այն գիշեր, երբ Քրիստոս ծնվեց, առաջնորդներն էին պինդ քնած, իսկ հովիվներն արթուն էին (հմմտ. Ղուկ. 2:8): Հսկում էին ոչխարներին ու սրինգ նվագում: Հասկացա՞ր: Հովիվները, որ արթուն էին, տեսան Քրիստոսին:

- Հա՛յր, իսկ ի՞նչ տեսք ուներ քարանձավը:

- Ժայռափոր անձավ էր և մսուրից բացի ուրիշ բան չկար: Միայն չունևորներն էին գնում այնտեղ իրենց ոչխարներին պատսպարելու համար: Աստվածամայրն ու Հովսեփն այդ անձավը գնացին (Ղուկ. 2:7), որովհետև բոլոր իջևանատները լեփ-լեցուն էին: Այնտեղ մի ավանակ ու մի ցլիկ կար, որ իրենց շնչով ջերմացնում էին Քրիստոսին: «Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը»,- մի՞թե այսպես չի ասում Եսայի Մարգարեն (Ես. 1:3):

- Հա՛յր, ինչպե՞ս ի սրտե վերապրենք և զգանք Սուրբ Ծննդյան այդ իրադարձությունը, որ Քրիստոս «այսօր ծնվում է Կույսից»:

- Միտքը պետք է կենտրոնացած լինի սրբազան գաղափարների վրա, որպեսզի կարողանանք վերապրել և զգալ այդ Սուրբ իրադարձությունները: Այդժամ մարդ փոխվում է:

«Մեծ և փառապանծ հրաշք է կատարվում այսօր»,- երգում ենք մենք: Եթե մեր միտքն այնտեղ է, որտեղ «փառապանծ»-ն ու «զարմանալի»-ն է, ապա կկարողանանք ի սրտե վերապրել Քրիստոսի Ծննդյան մեծ Խորհուրդը:

Կաղոթեմ, որ ձեր սիրտը բեթղեհեմյան Մսուրի վերածվի, և Աստվածային Մանուկը շնորհի ձեզ Իր բոլոր օրհնությունները:

Սբ. Հայր Պաիսիոս ԱԹՈՍԱՑԻ

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Նկարը` Էմիլյա ՕՀԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 3164

Մեկնաբանություններ