Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«ԴԵՄ» քվեարկելով «ԿՈՂՄ» քվեարկեցին

«ԴԵՄ» քվեարկելով «ԿՈՂՄ»  քվեարկեցին
13.03.2024 | 10:02

Լուսանկարում պատկերված այս երկոտանիները, որոնք Դոգի ուսերին նստած բերվեցին Երևանի ավագանի, որ հետո բեմադրված տուրուդմփոցի ձևաչափով մտնեն քայլիստների տակ, ավագանու նիստում «ԴԵՄ» քվեարկելով տրանսպորտի թանկացման օրինագրծին, փաստորեն, «ԿՈՂՄ» են քվերակել և այն ընդունվել է, քանի որ այս երկուսի «ԴԵՄ»-ը որևէ ձևաչափով չէր խանգարի քայլիստներին, բայց դրանց «ԴԵՄ»-ով ապահովեց քվորումը:

Եթե լուսանկարում պատկերված այս երկուսը չմասնակցեին քվեարկությանը, ապա օրինագիծը չէր ընդունվի:

Շատ պրիմիտիվ և հին մեթոդներով երևանցիներին խաբեցին ու այս նիկոլականներին ընդդիմադիրի քողի տակ բերեցին ավագանի, որ սրանց ձեռամբ իրենց չարագործություններն անեն:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ