ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Խաչքար և նզովյալ

Խաչքար և  նզովյալ
20.06.2024 | 09:27

Քրիստոսի, խաչելության, հավատքի դեմ ըմբոստացած մեկն այսօր երեխաների առջև եղկելի հերձվածող դատողություններ է կատարել: Հավատքից հեռու շատերին դա կթվա որպես քաղաքական մի անհաջող, անպատկառ քայլ, բայց այստեղ կան բավականին շերտեր, որոնք պետք է վերհանել։

Ի՞նչ է խաչքարը : Մասնագիտական գրականության մեջ այս հարցին տրվում է գիտականորեն ճշգրիտ պատասխան ՝ խաչքարը հայկական միջնադարյան մշակույթին պատկանող կոթող-հուշարձան է, լայն առումով՝ քարի գեղարվեստական մշակման ստեղծագործություն, քարարվեստ, որը որպես այդպիսին լայնորեն տարածված է եղել բացառապես պատմական Հայաստանի տարածքում և այնտեղ, ուր ոտք է դրել հայը, այսինքն՝ իր հայրենիքից դուրս։ Այսինքն խաչքարի դեմ հաչացող ցանկացած սրբապիղծ քոս է ընկած ընդդեմ հայի հետքի, ընդդեմ հայկական մշակույթի, ընդդեմ հայ էթնոսի իմաստի և լինելուն։

Անդրադառնալով խաչքարի խորհրդաբանությանը՝ նախ անդրադառնանք խաչին՝ որպես խորհրդանիշ:

Այն ձևավորվել է վաղ քրիստոնեական շրջանում ՝ խորհրդանշելով Քրիստոսի խաչելությունը և դառնալով պաշտամունքի առարկա՝ որպես նոր հավատի խորհրդանիշ։

Խաչքարի հարուստ պատկերագրության ծիրում գլխավոր տարրը խաչն է՝ որպես Քրիստոսի, Կենաց ծառի, երկնային դրախտի ու փրկության խորհուրդ։ ՈՒստի խաչքարի դեմ հաչացող ցանկացած սրբապիղծ փորձ է անում քանդել, վնասել, նենգել քրիստոնեությունը, պղծել հավատն ու հոգևորը։

4-5-րդ դարերից սկսած՝ խաչքար կանգնեցվել է նաև ռազմական հաղթանակները, պատմական կարևոր իրադարձությունները հավերժացնելու համար։

ՈՒստի խաչքարի դեմ հաչացողը փորձում է ջնջել մեր պատմությունը, մոռացության մատնել էթնոսի ռազմական փառքը, հարցական նենգափոխության մատնել քաջարի հայոց ասպետների սխրանքները։

Առանձին ուշադրության է արժանի այն փաստը, որ խաչքարի վրա հարձակումը տեղի է ունենում մատաղ սերնդի հետ հանդիպման ընթացքում։

Ամեն ինչ ապականող, նենգափոխող խաբեբան երիտասարդ անպատրաստ հոգիներին որկրամոլության, հպարտության և մնացյալ մահացու մեղքերի խրախույս է տալիս, փորձելով անփորձ երեխաներին ձգելու նյութական վայելքների, նյութապաշտության, իբրև լավ ապրելու, լավ սնվելու, հավատ ու հայրենիք չճանաչելու ցանցի մեջ։

Զուր հույս և աշխատանք։

1700 տարիների ընթացքում հայոց սուրբ եկեղեցին միշտ էլ հաղթել է և ներքին, հերձվածողների և արտաքին միջամտող անհավատների դեմ կռվում և հաջողելու է նաև այս անգամ անկասկած։

Որպես վերջաբան հիշեցնեմ, որ 2010 թվականին ազերիները Նախիջևանի տարածքում ոչնչացրել են բոլոր խաչքարերը։

Նույն ձեռագիրն է։

Պատիժն Աստծո երկար չի՛ սպասեցնելու:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2773

Մեկնաբանություններ

ody>

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք