Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Օգոստոսի 15-ը Վահագն Դավթյանի ծննդյան օրն է

Օգոստոսի 15-ը Վահագն Դավթյանի ծննդյան օրն է
15.08.2024 | 12:17

Անկախության տարիներին դու այն քչերից էիր, որ մնացիր անկախ ու մաս չկազմեցիր իշխանավորների շքախմբին: Դու ինքդ էիր իշխանը՝ հպարտ, ինքնասածի, ինքնավայել: Եվ գուցե հենց այդ պատճառով էր, որ իշխանությունները՝ զանազան Մովսեսների ձեռքը գավազանի փոխարեն չոբանի մահակ տալով, ուղղեցին քո դեմ, պառակտել ուզեցին Գրողների միությունը, և քեզ՝ Միության նորընծա, ստեղծագործ, նոր ծրագրերով լեցուն նախագահիդ, տարիներ շարունակ գցեցին խարդախ արբիտրաժների ու դատարանների դռները՝ ցանկանալով քեզ ու քո ղեկավարած Միությունը գրողների պատվախնդիր ջոկատից վերածել անկամ, իրար գզվռտող, անդեմ զանգվածի:

Դու թողեցիր գրականության ղեկավարի պաշտոնը, սակայն ասում են՝ գրականությունը ղեկավարում է նա՛, ով լավ է գրում: Ուստի դու մնացիր գրականության ղեկավար, մնացիր անկրկնելի բանաստեղծ,անգերազանցելի թարգմանիչ, անզուգական խմբագիր, անաչառ գրադատ, անխափան կազմակերպիչ, անդավաճան ընկեր, անկեզ-սիրահար մնացիր ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱ՛Ն: Մնացիր այնպե՛ս, ինչպես ծնվել էիր։

Սիլվա Կապուտիկյան

Գայանե Ղարիբյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 12620

Մեկնաբանություններ