Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հայի իրական տեսակ

Հայի իրական տեսակ
22.08.2024 | 12:18

Սերժիկ Գագիկի Սրապիոնյան (ծնվ.1957թ.), բանասիրական գիտությունների թեկնածու, պետական գործիչ։ Հայ, Հայի իրական տեսակ, մարդ, որ ուներ միտք, ճիշտ մտածելու կարողություն, մտահոգությունը ձևակերպելու, ցասումն արտահայտելու, ինչպես նաև պայքարելու իր յուրօրինակ բանաձևը։

Ցավակցում եմ Սերժ Սրապիոնյանի հարազատներին, ընկերներին և մեզ բոլորիս՝ նման հայրենանվեր ուսուցչի և գործչի մահվան կապակցությամբ։

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 4610

Մեկնաբանություններ