Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանում ռեժիմ է փոխվելու

Հայաստանում ռեժիմ է փոխվելու
08.09.2024 | 07:51

Բանկային գաղտնիքը բանկային գաղտնիք, բայց Հայաստանի քաղաքացիները մի օր պիտի իմանան, թե Արցախում 315 մլրդ դրամ (մոտ 800 մլն$ ) վարկերը ովքեր են ստացել: Այն ձևավորվել էր, մարտակերտցի ու հադրութեցի ուսուցիչների սպառողական վարկերի հաշվին, թե՞ առյուծի մասը օլիգարխատի գրպանն էր գնացել:

Հիշեցնեմ, որ յոթանասուն տոկոսը ստանձնեց կառավարությունը, իսկ երեսունը՝ բանկիրները դուրս գրեցին: Ինչ-որ չեմ հավատում, որ հայ բանկիրները կարող էին ներել սովորական մարդկանց վարկերը, ինչ-որ չեմ հավատում, որ Հայաստանի կառավարությունը կարող էր ստանձնել ինժեներների վարկերը:

Կոմերցիոն գաղտնիքը կոմերցիոն գաղտնիք, բայց Հայաստանի քաղաքացին պիտի իմանա, թե ովքե՞ր են եղել Արցախի այն հիդրոէլեկտրակայանների սեփականատերերը, ովքեր, ինչպես ՀՀ 16-րդ վարչապետը մամուլի ասուլսիներից մեկում ասաց, վաճառել են ադրբեջանցիներին ու միաժամանակ Հայաստանի կառավարությունից կոմպենսացում ստացել:

Հայաստանի կառավարությունն ամեն տարի ինչքա՞ն գումար է հատկացրել Արցախի կառավարությանը և դրա ո՞ր մասն է, նորից հետ եկել Հայաստան:

Աննա Հակոբյանի ֆոնդերին մեծ գումարներ մուծված վաշխառուների ցուցակները մի օր հրապարակվելու են:

Հայ ջոջերի իրականացրած այս և նմանատիպ այլ մեծածավալ կոռուպցիոն սխեմաները բացահայնտվելու են:

Հայաստանում ռեժիմ է փոխվելու:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4135

Մեկնաբանություններ