Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆելիքս Բախչինյանի հիշատակին

Ֆելիքս Բախչինյանի հիշատակին
11.09.2024 | 22:01

Տխուր լուրը հասավ Մեծ օվկիանոսի ափը․ երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր լավագույն ընկերներից մեկը՝ Ֆելիքս Բախչինյանը։

Երկուսս էլ լինելով ալավերդցիներ՝ ես նրան մոտիկից գիտեի դեռ վաղ երիտասարդության տարիներից։

Ազնիվ ու ազատախոհ երիտասարդը, չհամակերպվելով տեղական ջոջերի խանական պահվածքին, թողնում և հեռանում է հարազատ քաղաքից և հանգրվանում Մերձբալթիկայում։

Կարճ ժամանակում Ֆելիքսն ստեղծում է գրական-մշակութային կամուրջ։

Մի քիչ ավելի ուշ գալիս է Երևան Լատվիայի նշավոր բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի հետ։

Շատ չանցած՝ Ֆելիքսն էլ որպես արձակագիր, գրականագետ և հրապարակախոս լայն ճանաչում է ձեռք բերում հայ իրականության մեջ՝ վարելով բարձր պաշտոններ գրականության և մշակույթի ոլորտներում։

Ֆելիքս Բախչինյանի կյանքը հարուստ է նշանակալից շատ ու շատ գործերով, որոնց թվարկումն անգամ կզբաղեցներ բազմաթիվ էջեր։

Խոնարհվում եմ տաղանդավոր ընկերոջս՝ Ֆելիքս Բախչինյանի հիշատակին և ցավակցում ընտանիքին։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Դիտվել է՝ 9539

Մեկնաբանություններ